Ինքնաստուգում

Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Կարապների երամը ցուրտ վայրերից չվում էր դեպի տաք երկրներ։ Թռչում էին կարապները գիշեր ու զօր առանց դադար առնու թռճում էին նրանք կապույտ ծովերի վրայով։ Լուսնկ գիշեր էր․ ներքևում հազիվհազ նշմարվում էր ծովերի արծաթազօծ գոտին։ Բոլոր կարապներն էլ շատ հոգնել էին, բայց շարունակում էին ճախրել։ Առջևից թռչում էին տարեց և ուժեղ կարապները, իսկ երամի վերջում ՝ թույլերը։

Նշի՛ր տրված նախադասության մեջ ընդգծված բառերից ո՞րն է գործածված փոխաբերական իմաստով։

Ոսկեզօծ արևի տաք շողերն ընկել էին լեռների բարձր կատարներին։

Դուրս գրի՛ր երկուական գոյական, ածական և բայ։

Փոքրիկ տղան մի փշոտ վարդ տեսավ։ Մոտեցավ, որ պոկի, բայց սուր փշերը ծակեցին նրա նուրբ մատերը։

Գոյական Ածական Բայ
տղա փշոտ տեսնել
 վարդ  սուր  ծակել

 

Տրված արմատները և ածանցները միացնելով հինգ բառ կազմի՛ր։ Գրի՛ր այդ բառերը։

Մայր-իկ-մայրիկ

Սև-ուկ-սևուկ

Սուրբ-ուհի- սրբուհի

Բախտ-ավոր- բախտավոր

Թագ-ավոր- թագավոր

Անվանի՛ր մեկ բառով։

Աչքի բժիշկ- ակնաբույժ

Զրուցել սիրող- շատախոս, զրուցասեր

Ընկույզի ծառ- ընկուզենի

Կապույտ աչքեր ունեցող- կապուտաչյա

Տրված բառերով կազմի՛ր բառակապակցություններ և գրի՛ր։

Բարի լույս

Փայտե ձի

Սառը օդ

Դանդաղ կրիա

Երկու հոգի

Նշի՛ր՝ ո՛ր նախադասության ընդգծված բառակապակցությունն է դարձվածք։

Մեր գյուղն ընկած է բարձր լեռների միջև։

Իր քնքուշ աչիկներն է բացում կապույտ ձնծաղիկը։

Երբ հորդ անձրև է գալիս, վարարում է ձորով անցնող գետակը։

Այդ որ լսեց, արյունը գլխին խփեց։

Պարզ և բարդ բառերը գրի՛ր առանձին սյունակներում։

Ապրիլ, արևածագ, բարդի, տղամարդ, գորտ, բարձր, պատշար, խաղող, տոնածառ, մորեղբայր։

Պարզ բառեր Բարդ բառեր
ապրիլ արևածագ
բարդի տղամարդ
գորտ, բարձր, խաղող պատշար, տոնածառ, մորեղբայր

Գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

Ուրախ- զվարթ

գաղտնի- թաքուն

ունևոր- մեծատուն

հզոր- ուժեղ

զեփյուռ- հով

Գրի՛ր տրված բառերի հականիշները։

Առավոտ- երեկո

Վերջ- առաջ

Փոքր- մեծ

Լայն- նեղ

Երկար- կարճ

Շարունակի՛ր միտքը՝ գրելով ևս երկու նախադասություն։

Այգու ծայրին մի ծառ էր աճում։ Արևը ջերմացնում էր նրան, քամին մեղմորեն շոյում էր ճյուղերը, իսկ տերևները շշնջում էին՝ ցանկացի՜ր։ Դա հրաշք ծառ էր։ Ով կանգներ ծառի տակ և որևէ բան ցանկանար, մտածածը կիրագործվեր։ Մի օր մի մարդ կանգնեց ծառի տակ ու երազանք պահեց։ Եվ երածանքը կատարվեց։

Ավարտի՛ր նախադասությունները։

Ուռենին աչքերը բացեց և զարմանքից քար կտրեց։

Լսվում էին երաժշտության վերջին հնչյունները, երբ արքայազնը մտավ պարահանդես։

Հեղինակի անունը գրի՛ր համապատասխան ստեղծագործության կողքին։

<<Մկների ժողովը>> Աթաբեկ Խնկոյան

<<Անբան Հուռին>> Հովհաննես Թումանյան

<<Կարմիր գլխարկը>> Շառլ Պերրո

<<Հեքիաթ ձկնորսի ու ձկան մասին>> Ալեքսանդր Պուշկին

Գտի՛ր առած-ասացվածքների վերջաբանը և կարդա՛ ճիշտ տարբերակները։

Մինչև գարուն չգա, ծառը չի ծաղկի։

Գյուղ կանգնի, գերան կկոտրի։

Թոկի երկարն է լավ, խոսքի՝ կարճը։

Սարը սարին չի հանդիպի, մարդը մարդուն կհանդիպի։

Առած-ասացվածքներից մեկը որպես վերնագիր ընտրի՛ր և մի պատմություն հորինի՛ր։

Գյուղ կանգնի, գերան կկոտրի

Կար չկար մի գյուղ կար, որտեղ ապրում էին թզուկներ։ Մի անգամ սրանց գյուղ մտնող ճանապարհի հենց մեջտեղում չգիտես որտղից ու ոնց մի մեծ, հսկա գերան էր ընկել։ Թզուկ գյուղացիներից մեկն իր եզներով ուզում էր անցներ էդ ճանապարհով, երբ տեսավ, որ ոչ մի հնար չկա անցնելու։ Ձայն տվեց մի քանի գյուղացու, սրանք եկան, փորձեցին օգնել, բայց հնար չեղավ։ Մտածեցին, մտածեցին ու որոշեցն, որ պետք է ամբողջ գյուղով հավաքվեն՝ մեծից, փոքր, որ մի բան ստացվի։ Եվ իրոք, երբ միասին, մի բռունցք դարձած կպան գործին, իրոք որ հաջողվեց գերանը տեղաշարժել։ Սա էլ քիչ էր, գերաը փշրվեց և միջից մի կճուճ ոսկի թափվեց։ Գյուղացիք ուրխացան, աշխարհքով մեկ եղան։ Բաժանեցին ոսկին հվաասար իրար մեջ ու շարունակեցին հաշտ  ու խաղաղ ապրել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով