Русский язык

4. Прочитай слова, а потом измени их так, чтобы
на конце произносился парный согласный. Запиши
пары.
Камыши, луга, приказы, огороды, дожди, арбузы,
голоса, поезда, леса.

Камыши — дожди, луга — леса, приказы —  арбузы, голоса — поезда.
Подбери такие же пары слов самостоятельно.

5. Спиши текст. Измени слова по смыслу.
Наш (города) город очень красивый. В нём есть центральная (площади) площадь , парк и красивый (сады) сад, круглый (пруды) пруд. Там плавает белый (лебеди) лебедь . Мы любим свой (города) город.

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և նկարի՛ր քեզ ամենից շատ դուր եկած հատվածը։

2. Բացատրիր արտահայտությունները

վար եկան — իջան

շար եկան — շարվեցին

մաղ տալ — մաղել

շաղ տալ — շաղել

քող կապել — շողք, ստվեր գցել

3. Փորձիր քո բառերով պատմել բանաստեղծությունը։

Բանաստեղծությունը աշնան մասին է, ավելի կոնկրետ՝ աշնանը տեղացող հորդառատ անձրևների։

4 . Գրի՛ր տրված բառերի հականիշները:

վար — վեր

պաղել — տաքանալ

հեռու- մոտիկ

վառել — մարել, հանգցնել

5. Դուրս գրիր բանաստեղծության այն տողերը, որոնց մեջ գույն կա։

Սևուկ ամպեր վար եկան։

Լրացուցիչ առաջադրանքներ

4. Ձայնագրի՛ր բանաստեղծությունը և նկարաշարի օգնությամբ տեսանյութ պատրաստի՛ր:

Մայրենի

Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Հավաքվեցին սարդերն իրար գլխի և վճիռ կայացրին․ շատ լույս է աշխարհի երեսին, պետք է
փակել արևը։ Բայց ինչպե՞ս գլուխ բերել դա։ Մտածեցին ու վերջապես գլխի ընկան․ չորս կողմից
կմոտենանք արևին ու ոստայնով կկապենք նրան։
-Եկե՛ք ցանց հյուսենք,-ասաց ամենածեր սարդը և արևին գցենք նրա մեջ, պահենք մեծ
տոպրակում։
Այդպես էլ արին․ տոպրակ հյուսեցին արևի շուրջը։ Աշխարհը մթնեց։ Սարդերն ուրախացան և
տոպրակը քարշ տվեցին իրեց բույնը։ Բայց բարկացավ արևը, վառեց տոպրակը, այրեց սարդերի
երկար ճանկերը և դուրս եկավ կապույտ երկինք։ Այդ ժամանակվանից ահա սարդերն ավելի են
վախենում արևից և վառված ճանկերով մութ տեղերում են հյուսում իրենց ցանցը։

Պատասխանի՛ր հարցերին։
Ինչո՞ւ սարդերը որոշեցին փակել արևը։
Հավաքվեցին սարդերն իրար գլխի և վճիռ կայացրին․ շատ լույս է աշխարհի երեսին, պետք է
փակել արևը։
Ինչո՞ւ բարկացավ արևը։
Տոպրակ հյուսեցին արևի շուրջը։ Աշխարհը մթնեց։

Տեքստից դո՛ւրս գրիր 3-ական գոյական (ի՞նչ, ինչե՞ր, ո՞վ, ովքե՞ր), բայ (ի՞նչ անել, ի՞նչ լինել)
ածական ( ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր) հարցերին պատասխանող բառեր։
գոյական — սարդեր, արև, երկինք

բայ — հավաքվեցին, հյուսում են, վախենում են

ածական — ամենամեծ, երկար, վառված
Տեքստից գտի՛ր և գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

Խորհել — մտածել
Ահռելի – մեծ, վիթխարի
Հրճվել — ուրախանալ
Զայրանալ — բարկանալ

Տեքստից գտի՛ր և գրի՛ր տրված բառերի հականիշները։

Խորհել — չմտածել
Ահռելի — փոքր
Հրճվել — տխրել
Զայրանալ — ուրախանալ

Բացատրի՛ր տրված դարձվածքները և գործածի՛ր նախադասությունների մեջ։

Գլուխ բերել — իրականացնել
Գլխի ընկնել — հասկանալ

Գրի՛ր տրված բառերի հոգնակին։

Լույս — լույսեր
Ցանց — ցանցեր
Ճանկ — ճանկեր
Ժամանակ — ժամանակներ

Ընդգծի՛ր այն առածը, որը համապատասխանում է տեքստի բովանդակությանը։

Լավություն արա ու ջուրը գցիր։
Խորամանկ աղվեսը երկու ոտքով է ընկնում թակարդը։
Պտուղը ծառից հեռու չի ընկնում։

Իմ տոհմածառը

Իմ հորական պապի անունը եղել է Ալեքսան։ Ցավոք նրա և իր նախնիների մասին շատ բան չգիտեմ։ Հավանաբար Ալեքսանյան ազգանունը նրա անվան հետ է պայմանավորված։ Պապիկիս հայրիկը` Վաչո պապը, ծնվել, ապրել ու արարել է Բյուրականում։ Ամուսնացել և ունեցել է հինգ երեխա, երեք աղջիկ` Ալիսային, Ալվինային, Գայանեին և երկու տղա` Ալբերտին և Ռոբերտին։ Ռոբերտն իմ պապիկն է։ Ռոբերտ պապս ունի երկու տղա` Էդգարը (հայրս) և Վաչեն (հորեղբայրս)։ Հայրիկս մայրիկիս` Սաթենի հետ, կազմել է իրենց գեղեցիկ ընտանիքը` ունենալով երկու չքնաղ տղաներ։ Այդ տղաները ես` Ալեքսն ու եղբայրս` Մարկն ենք։

Шесть слуг

Есть у меня шестёрка слуг
Проворных, удалых,
И всё, что вижу я вокруг,
Всё знаю я от них.
Они по знаку моему

Являются в нужде.
Зовут их: Как и Почему,
Кто, Что, Когда и Где.
Бегут на запад, на восток,
На север и на юг.
Даю я каждому урок
И каждому досуг.
И по утрам, едва встаю,
Всегда берусь за труд.
А слугам отдых я даю –
Пускай едят и пьют.

О каких «слугах» говорится в стихотворении?
Как ты понимаешь предложение:
Даю я каждому урок
И каждому досуг.

Տալիս եմ  բոլորին, թե՛ դաս, թե՛ հանգիստ։

Проворный хитрый мальчик залез на крышу․

У этого мальчика всё получилось.

Քարանձավում

Արջն աշնանից սկսած քուն է մտնում քարանձավի խորքում: Հայր արջը իր տակ մի քիչ խոտ է փռում և չորացրած տերևներ, իսկ մայր արջը փառավոր անկողին է պատրաստում՝ հատկապես փափուկ խոտերից և մամուռից: Կարծում եք իր հարմարավետության համա՞ր: Ո՛չ, ձագեր պիտի բերի, փափուկ անկողինը նրանց համար է պատրաստում:

        Եվ փետրվարին, երբ դրսում բուքն է ոռնում, մայր արջն անձավի տաք խորքում աշխարհ է բերում իր զավակներին՝ երկու, երեք, երբեմն՝ նույնիսկ չորս քոթոթ: Դրանք մերկ, կույր և փոքրիկ արարծներ են, ամեն մեկը մի բռնուցքի չափ: Վայելում են մայրական կաթը, քնում են իրենց մոր ջերմ գրկում և դանդաղ մեծանում:

        Իսկ մա՞յրը: Նա քնում է մինչև գարուն և քնած (կամ կիսաքուն) էլ կերակրում, մեծացնում է իր քոթոթներին: Նրանց կերակրում է, իսկ ինքը ոչինչ չի ուտում: Իսկ ինչո՞վ է սնվում: Աշնանը հավաքած ճարպով: Դա վիտամիններով հարուստ և շատ սննդարար ճարպ է: Չէ՞ որ արջն այդ ճարպը կուտակել է աշնանը կերած պտուղներից՝ կաղին, հաճար, տանձ, խնձոր, զկեռ, սիզն, մասուր, հաղարջ: Այս պտուղների մեջ շատ արժեքավոր սննդանյութեր կան: Ճարպը շնչառության միջոցով դառնում է և՛ սնունդ, և՛ ջուր, և՛ կաթ: Այնպես որ արջերը գարնանն իրենց անձավներից դուրս են գալիս խիստ նիհարած, առանց ճարպի:

  1. Տեքստում հանդիպած հարցական նախադասությունններն ընդգծի՛ր: /1 միավ ./

Կարծում եք իր հարմարավետության համա՞ր:

Իսկ մա՞յրը:

Իսկ ինչո՞վ է սնվում:

  1. Բնագրի համաձայն, ինչպիսի՞ անկողին է պատրաստում իր համար / 2 միավ./

Հայր արջը — Հայր արջը իր տակ մի քիչ խոտ է փռում և չորացրած տերևներ։

Մայր արջը — Մայր արջը փառավոր անկողին է պատրաստում՝ հատկապես փափուկ խոտերից և մամուռից:

  1. Ինչպիսի՞ն են արջի նորածին ձագերը: Դուրս գրի՛ր նրանց նկարագրող հատվածը: /1 միավ. /

Դրանք մերկ, կույր և փոքրիկ արարծներ են, ամեն մեկը մի բռնուցքի չափ:

  1. Ինչո՞վ է սնվում մայր արջը: Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը: /1 միավոր /
  • պտուղներով
  • ջրով
  • ճարպով
  1. Մայր արջն ինչպե՞ս է կուտակում ճարպը: /2 միավ. /
  • Աշնանը կերած պտուղներից
  • Աշանը կերած ճարպերից
  • Ճարպը կուտակվում է ինքն իրեն
  1. Հատկանիշ ցույց տվող բառերը ընդգծի՛ր կարմիրով, իսկ գործողություն ցույց տվող բառերը՝ կանաչով: / 1 միավ. /

Արժեքավոր սննդանյութեր, փափուկ խոտեր, սննդարար ճարպ։ 

Քուն է մտնում, մեծացնում է, վայելում են։

  1. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները: /1միավոր /
  • Ճարպ — յուղ
  • Սնվել — ուտել
  • Անկողին —  տեղաշոր, քնաշոր, քնարան
  • Մերկ — Տկլոր, անգեստ 
  1. Տեքստից բառակապակցություններ դուրս գրի՛ր: /1 միավոր/

Չորացրած տերևներ, մայր արջ, փոքրիկ արարծներ

  1. Գտի՛ր տրված նախադասության ենթական ու ստորոգյալը: Ենթական ներկի՛ր կանաչով, իսկ ստորոգյալը՝ կարմիրով: /2 միավոր/

Արջն աշնանից սկսած քուն է մտնում քարանձավի խորքում:

 

Մաթեմատիկա

Գումարման    ստուգումը   հանումով

 

Գումարելի + Գումարելի = Գումար

 

4156 + 123 = 4279

 

Գումարման   ճշտությունը  կարելի   է   ստուգել      հանումով։

  • Եթե գումարից  հանենք   գումարելիներից   որևէ   մեկը և ստանաք   մյուս   գումարելին, ապա գումարման գործողությունը  ճիշտ է  կատարված, իսկ եթե ոչ, ապա սխալ է ։

Օրինակ՝ 4156+123=4279

+ 4 1 5 6 Ստուգում՝ 4 2 7 9
1 2 3 1 2 3
4 2 7 9 4 1 5 6
  • Հանումով ստուգի՛ր՝  ճիշտ      է   արդյոք   կատարվել գումարումը։

Օրինակ՝       3695+6984=10679,   Ճիշտ է ։

Ստուգում՝

1 0 6 7 9
6 9 8 4
3 6 9 5

Առաջադրանքներ

  1. Կատարենք գումարում    և     այն   ստուգենք   հանումով՝

1549+6995=8544

1 5 4 9 8 5 4 4
+ 6 9 9 5 6 9 9 5
= 8 5 4 4 = 1 5 4 9

3286+7529= 10815

3 2 8 6 1 0 8 1 5
+ 7 5 2 9 7 5 2 9
= 1 0 8 1 5 = 3 2 8 6

6023+8705=14728

6 0 2 3 1 4 7 2 8
+ 8 7 0 5 8 7 0 5
= 1 4 7 2 8 = 6 0 2 3

123+5962= 6085

1 2 3 6 0 8 5
+ 5 9 6 2 5 9 6 2
= 6 0 8 5 = 1 2 3

 

  1. Հանումով ստուգի՛ր՝  ճիշտ      է   արդյոք   կատարվել   գումարումը։

Օրինակ՝       3695+6984=10679 :     Ճիշտ է ։

1 0 6 7 9
6 9 8 4
3 6 9 5

Ստուգում՝

1567+1299=2866

1 5 6 7 2 8 6 6
+ 1 2 9 9 1 2 9 9
= 2 8 6 6 = 1 5 6 7

 1236+9995=13569

1 2 3 6 1 3 5 6 9
+ 9 9 9 5 9 9 9 5
= 1 3 5 6 9 = 1 2 3 6

1295+369=1664

1 2 9 5 1 6 6 4
+ 3 6 9 3 6 9
= 1 6 6 4 = 1 2 9 5

1569+984=2553

1 5 6 9 2 5 5 3
+ 9 8 4 9 8 4
= 2 5 5 3 = 1 5 6 9

 

3․ Գտիր  անհայտ   գումարելին․

Օրինակ՝

9104+2409=6695

6 6 9 5
2 4 0 9
4 2 8 6

2068+618=2686

2 0 6 8 2 6 8 6
+ 6 1 8 6 1 8
= 2 6 8 6 = 2 0 6 8

 

3478+1095=4573

3 4 7 8 4 5 7 3
+ 1 0 9 5 1 0 9 5
= 4 5 7 3 = 3 4 7 8

 

 

 

 

Մայրենի

Աշուն

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը՝ առանձնացնելով անծանոթ բառերը:

Մառան — Գետնափոր տեղ՝ նկուղ զանազան կարգի մթերքներ պահելու համար,
մասնավորապես՝ գինի պահելու նկուղ։

Տարափ — հորդ անձրև, քանակություն, առատություն

Սաղարթ — ծառի տերևներն ու տերևախիտ ճյուղերը

2. Բացատրի՛ր բառերը

ծնավ- Ծնվել

սնավ- սնվել

քնավ- քնել

3.Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։ 

4․ Բացատրի՛ր ոսկի տերև բառակապակցությունը և գործածի՛ր նախադասության մեջ։

ոսկի տերև — դեղին, դեղնած տերև։

Ես շատ եմ սիրում ոսկե տերև աշունը։

5. Կադա՛ ընդգծված բառերը և փորձի՛ր բառազույգեր կազմել։

Օրինակ՝ սարսել-դարսել

միրգ — գիրք, գիրկ — միրգ, սնավ — քնավ, փչալով — ճչելով , ծնավ — սնավ , դասելով — սարսելով, քնավ — ծնավ

6. Բանաստեղծության պատկերներին համապատասխան ֆոտոշարք պատրաստի՛ր։

Տե՛ս օրինակը

Ներկայացնում է Դավիթ Հարությունյանը

6. Ձայնագրիր բանաստեղծության ընթերցումդ, ֆոտոշարքի կամ նկարաշարի համադրությամբ

Մայրենի

Յուլիսիս Մաքոլի անունով փոքրիկ տղան մի օր կանգնեց խլուրդի նոր բացած անցքի առաջ, իրենց տան բակում, որը գտնվում Էր Կալիֆոռնիայի Իթաքա քաղաքի Սանթա Կլարա փողոցի վրա։ Խլուրդը խոնավ, թարմ հողը դուրս հրեց և աչքի տակով նայեց տղային, որը, իհարկե, անծանոթ էր, բայց գուցեև թշնամի չէր։ Մինչ տղան այս հրաշքը ամբողջությամբ կվայելեր, Իթաքայի թռչուններից մեկը թռավ դեպի բակի մեծ ընկուզենին և, տեղավորվելով մի ճյուղի վրա, սկսեց երգելր՝ տղայի հափշտակությունը հողից դեպի ծառը գրավելով։ Հետո, այդ բոլորից ավելի հրաշալի, հեռվում մի հին գնացք ֆշշաց և շարժվեց։ Տղան լսեց ֆշշոցը և զգաց, որ գնացքի շարժվելուց երերաց ոտքի տակի հողը։ Դրանից նա սկսեց վազել ավելի արագ (նրան այդպես թվաց), քան որևէ կենդանի էակ ամբողջ աշխարհում։

Նա ճիշտ ժամանակին հասավ երկաթգծին. տեսավ անցնող գնացքը՝ շոգեքարշից մինչև բեռնատար վագոնը։ Նա ձեռքով ողջունեց մեքենավարին, բայց մեքենավարը չպատասխանեց։ Նա ողջունեց նաև գնացքի մեջ եղող ուրիշ հինգ հոգու, բայց նրանցից ոչ մեկը չպատասխանեց աղայի ողջույնին։ Նրանք կարող էին այդ անել, բայց չարեցին։ Վերջապես երևաց մի նեգր՝ հենված բեռնատար վագոնի եզրին։ Կառաշարի աղմուկի մեջ Յուլիսիսը լսեց այդ մարդու երգը.

Այլևս մի լար, մի լար, լեդի, այսօր մի լար,

Եկ մի երգ երգենք մեր Քենթըքիի տան պատվին,

Եկ այդ հեռավոր տան երգը երգենք։

Յուլիսիսը ողջունեց նրան, իսկ հետո մի հրաշալի և անսպասելի բան պատահեց։ Այդ մարդը, որ սև էր և մյուսներից տարբեր, ձեռքով ողջունեց Յուլիսիսին՝ բղավելով.

— Տուն եմ գնում, փոքրիկ, գնում եմ իմ ծննդավայրը։

Փոքրիկ տղան և նեգրը ձեռքով էին անում իրար, մինչև որ գնացքը կորավ տեսադաշտից։

Ապա Յուլիսիսը նայեց շուրջը։ Ահա իր աշխարհը. տարօրինակ, զարմանալի, անիմանալի, բայց և այնքան գեղեցիկ։ Ճանապարհով բեռը շալակին մի ծերուկ անցավ։ Յուլիսիսը նրան էլ ձեռքով արեց, բայց ծերուկն այնքան զառամյալ էր և հոգնած, որ չէր կարող հրճվել փոքրիկ տղայի բարեկամական ցույցից։ Ծերունին նայեց Յուլիսիսին այնպես, կարծես ինքն էլ, տղան էլ վաղուց մեռած լինեին։

Փոքրիկ տղան շրջվեց և դանդաղ քայլեց դեպի տուն։ Նրա ականջում դեռ գնացքի ձայնն էր։ Նեգրի երգն ու զվարթ խոսքերը՝ տուն եմ գնում, փոքրիկ, գնում եմ իմ ծննդավայրը։

Նա այլևս այդ ամենի մասին չէր մտածում, երբ հասավ չինա ծառի տակ և ոտքով խփեց ծառից ընկած դեղին, հոտած պտուղին։ Իսկ մի րոպե հետո նա ժպտաց Մաքոլիների ժպիտով, այն մեղմ, իմաստուն, թաքուն ժպիտով, որը այո է ասում ամեն ինչին։

Երբ շրջվեց փողոցի անկյունը և տեսավ Մաքոլիների տունը, սկսեց ցատկոտել՝ ոտքով քշելով փողոցում ընկած կոշիկի մի կրունկ։ Այս զվարճանքից նա սայթաքեց ու ընկավ, բայց վեր կացավ ու շարունակեց քայլել։

Մայրը բակում հավերին կուտ էր տալիս։ Նա տեսավ որդու սայթաքելը, ընկնելն ու վեր կենալը։ Տղան արագ հասավ մորը և լուռ կանգնեց կողքին։ Իսկ հետո հավաբուն մտավ ձու փնտրելու։ Մի հատ գտավ, վերցրեց նայեց և զգուշությամբ հանձնեց մորը։ Դրանով նա ուզեց ասել մի բան, որ մեծերից ոչ մեկը չի կռահի, երեխան էլ չի հիշի, որ պատմի։

Առաջադրանքներ

  1. Ուշադիր կարդա՛ և դուրս գրի՛ր Յուլիսիսին բնութագրող հատվածները: Յուլիսիս Մաքոլի անունով փոքրիկ տղան մի օր կանգնեց խլուրդի նոր բացած անցքի առաջ, իրենց տան բակում, որը գտնվում Էր Կալիֆոռնիայի Իթաքա քաղաքի Սանթա Կլարա փողոցի վրա։ 
  2. Առանձնացրո՛ւ քեզ ամենից դուր եկած հատվածը և մեկնաբանի՛ր ընտրությունդ: Փոքրիկ տղան շրջվեց և դանդաղ քայլեց դեպի տուն։ Նրա ականջում դեռ գնացքի ձայնն էր։ Նեգրի երգն ու զվարթ խոսքերը՝ տուն եմ գնում, փոքրիկ, գնում եմ իմ ծննդավայրը։ Քանի որ ամեն մարդու համար ընտանիքից կարևոր բան չկա։
  3. Պատմիր Յուլիսիսի ու նրա ընտանիքի մասին: Յուլիսիսն ու նրա ընտանիքը բարի, համեստ, քաղաքավարի ու տարօրինակ մադիկ էին։
  4. Բացատրի՛ր տեքստում ընդգծված մտքերը: