Իմ հոբբին

Ողջույն։ Ես Ալեքսն եմ։ Բոլորի նման ես էլ ունեմ իմ նախասիրությունները։ Դրանցից է օրինակ ­մենթալ թվաբանությունը, որով զբաղվում եմ 5 տարեկանից։ Բացի այն, որ մենթալ թվաբանությունն ինձ համար շատ հետաքրքիր է, այն դուրս գալիս է ևս մեկ պատճառով` մյուսները մինչ իրար կգումարեն կամ կհանեն 9-10 թիվ, ես արագ տալիս եմ պատասխանը։ Մի տեսակ շատ հավես է։

Սիրում եմ նաև շախմատ, կարատե։

Ունեմ ոսկե ձկնիկներ, խնամում եմ նրանց, կերակրում։ Շատ եմ սիրում ճամփորդել, նոր բաներ բացահայտել։