Ճամփորդում ենք

Ճամփորդում էնք Գառնի Տաճար։

Երևան-Գառնի տաճար

48 րոպե

29.1 կմ

 

Գառնու ամրոցը Հայաստանի վաղ շրջանի նշանավոր հուշարձաններից է` կառուցված Կոտայքի մարզի ամենագեղատեսիլ վայրերից մեկում: Ազատ գետի կիրճում` եռանկյունաձև բարձր հրվարդանի վրա կառուցված համալիրը երկու կողմերից պաշտպանված է 100 մետր բարձրությամբ ուղղաձիգ ժայռերով, որոնք միանում են 180 մետր երկարությամբ պարսպապատով:

Ելնելով ավանդություններից՝ Մովսես Խորենացին Գառնիի հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիկի անունով էլ  կոչվել է Գառնի։

Գեղարդի վանք (Գեղարդավանք, նաև Այրիվանք), միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Գտնվում է Կոտայքի մարզի Գողթ գյուղի մոտ՝ Ազատ գետի վերին հոսանքում՝ աջ ափին։ Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Այն Հայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից Թադեոս առաքյալը։ Այժմ այն գտնվում է Վաղարշապատում՝ պատմության թանգարանում։

Վանական համալիրը կառուցվել է վաղ միջավայրում՝ մի վայրում, որը նախաքրիստոնեական շրջանում ծառայել է որպես սրբատեղի։ Այդ աղբյուրներից մեկն այսօր էլ պահպանվում է վանքի գլխավոր գավթի ներսում։ Ըստ ավանդության, առաջին եկեղեցին հիմնվել է 4-րդ դարի սկզբին, երբ Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է պետական կրոն։ Այն հայտնի էր որպես «Այրիվանք» կամ «Քարայրների վանք»։ Վանքի հիմնադրումն ավանդաբար վերագրում են հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչին(301-325), իսկ հետագա բարգավաճումը՝ Սահակ Պարթևին(387-439)։

 

Հարաստանի մարզերն ու բնակավայրերը, որտեղ ես եղել եմ

map_am

Քանի որ մենք ընտանիքով շատ սիրում ենք ճամփորդել, ուստի եղել ենք Հայաստանի գրեթե բոլոր մարզերում։

Ես հասցրել եմ լինել Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, Մեծ Պարնիում և Հարթագյուղում (Ղալթախչի), որն իմ մորական կողմից պապիկիս ծննդավայրնն է, Տավուշի մարզում եղել եմ Դիլիջանում, Արագածոտնի մարզում՝ Ապարանում, Աշտարակում, Բյուրականում, որը շատ եմ սիրում, քանի որ հորական կողմից պապիկիս ծննդավայրնն է,Կոտայքի մարզում՝ Ծաղկաձորում, Գառնիում, Գեղարդում, Աղվերանում, դասարանով բարձրացել ենք Հատիս լեռը, որը գտնվում է Կոտայքի մարզում, Արմավիրի մարզում եղել եմ Էջմիածին քաղքում, Էջմիածնի Մայր Տաճարում, Արարատի մարզում՝ Արարատ քաղաքում, Գեղարքունիքի մարզում՝ Սևանում, Սյունիքի մարզում եղել եմ Տաթևի վանքում։ Բայց քանի որ մեր Հայաստան աշխարհն ունի բազում չքնաղ վայրեր, ես կփորձեմ առիթի դեպքում ամպայման դրանք բացահայտել։

Ւմ ամառային արձակուրդները

Բարև ձեզ։ Ուզում եմ պատմել, թե ամառային արձակուրդներին ինչով եմ զբաղվել։ Չնայած արձակուրդներին, ես գնում էի որոշ պարապմունքների, օրինակ՝ լողի, անգլերենի, մենթալ թվաբանության։ Դրանցից բացի տանը բավական առաջադրանքներ եմ գրել հայոց լեզվից և կարդացել հեքիաթներ։ Հեծանիվ եմ քշել, համակարգչով եմ խաղացել։ Գնացել եմ Աղվերան, ուր մի լավ հանգստացա և իհարկե էլ ինչ արձակուրդ առանց պապիկենց տան։ Ափսոս, որ արձակուրդները, հատկապես՝ ամառային, այդքան արագ են վերջանում։

ԾՆՈՒՆԴԸ ԼԵՌՆԵՐՈՒՄ

Ողջույն։ Հունիսի 27֊ին դասընկերոջս` Գևորգի ծննդյան օրն էր։ Գևորգը որոշել էր ծնունդն անցկացնել ընկերների հետ լեռներում։ Դե ինչ էր մնում մեզ անել, որպես իսկական սեբաստացիներ, որոնք պատրաստեն են ամեն տեսակ ճամփորդությունների ու փորձությունների, իհարկե` ընդունել հրավերն ու ճանապարհ ընկնել։ Դասարանով պայմանավորվեցինք հանդիպել դպրոցի մոտ 7։30։ Բոլորս ուրախ, զվարթ դիմավորեցինք մեր հոբելյարին, շնորհավորեցինք ու շարժվեցինք դեպի Հատիս լեռ։ Բավական երկար ճանապարհ գնալուց հետո հասանք մեր նշանակետին, քսեցինք արևապաշտպան քսուկները, վերցրինք մեզ անհրաժեշտ իրերն ու գիդի ուղեկցությամբ սկսեցինք բարձրանալ դեպի Հատիս։ Ինչ խոսք մեր բռնած ուղին դժվար էր, երբեմն նույնիսկ անհաղթահարելի թվացող, բայց եթե ունես նպատակ, ունես քո առջև դրված խնդիր, ուրեմն առաջ դեպի գագաթ, դեպի 2528մ բարձրություն։ Մի քանի ժամ արևի տապին, քարքարոտ լեռները անտրտունջ հաղթահարելուց հետո մենք արդեն վերևում էինք` Հատիս լեռան գագաթին։ Դա իրոք ուրիշ զգացողություն է, երբ վերևից նայում ես ներքև, դու քեզ զգում ես ազատ, ամեն բան հաղթահարած մի մարդ, որին այլևս ոչ մի դժվարություն անիրագործելի չի թվում։

Մի փոքր հանգստանալուց հետո վերևում նշեցինք Գևի ծնունդը, իսկ ծնունդն իր արտասովոր լինելուց բացի նաև ամենաիսկականներից էր` տորթով, մոմերով ու հրավառությամբ։ Հատիսի գագաթը վայելելուց հետո պետք է հաղթահարեինք լեռն իջնելու դժվարությունը ևս։ Դա էլ քաջաբար հաղթահարեցինք ու երեկոյան արդեն ներքևում էինք,հոգնած,փոշոտ, արևայրուքով, բայց` բավարարված։ Կարծում եմ մենք երբեք չենք մոռանա այս ծնունդն ու մեր իրական  առաջին բարձունքի հաղթահարումը։

Հ.գ. Հայաստանը դեռ ինչքան լեռներ ունի, որ պետք է հաղթահարենք, և տա Աստված մի օր էլ էդպես դասարանով բարձրանանք մեր Արարատ լեռը։

 

Բարձունքի հաղթահարում

Այս անգամ մենք մեկնեցինք ճամփորդության դեպի Գեղարքունիքի մարզի` Դդմաշեն գյուղ։ Տեղ հասնելուն պես մի փոքր հանգստացանք, քանի որ ճանապարհը բավականին երկար էր, նախաճաշեցինք և ուղևորվեցինք` Դդմաշենի միջնակարգ դպրոց։ Այտեղ ծանոթացանք դպրոցին, մեր տարիքի երեխաների հետ և միասին փորձեցինք հաղթահարել մեր հերթական բարձունքը։

Բարձրացանք Ուրղան սարը և “Ծառավ ձոր” մատուռը։ Մատուռում երազանք պահեցինք ու աղոթեցինք։

Շրջակա միջավայրի խնամք իրականացրեցինք, հանգստացանք բնության գրկում, ուր ամենուր դաշտեր էին ու ծաղիկներ…

Ուրղան սարը հաղթահարելուց հետո խոտերի մեջ պառկել, վայելել մաքուր օդն ու զմայլվել պայծառ երկնքով, համաձայնեք, որ մի ուրիշ զգացողություն է։ Դե իսկ հետո, դրական էներգիայով լիցքավորված,վերադարձանք։

Նամակ անծանոթ ընկերոջը

Բարև, անծանոթ ընկեր: Քո անունը ի՞նչ է, իմ անունը  Ալեքս է՝ 8 տարեկան եմ։ Սովորում եմ 3-3 դասարանում։ Հինգշաբթի օրը գնալու ենք դասարանով Դդմաշեն՝ ձեր գյուղ։ Անհամբեր սպասում եմ, որ միասին բարձունք հաղթահարենք։ Ես շատ եմ սիրում բարձունք հաղթահարել, իսկ դու՞։ Ես գնում եմ IQ դասերի, սիրում եմ մաթեմատիկա, դասերը անում ենք համակարգչով։ Մենք բոլորս ունենք մեր անհատական բլոգները և այնտեղ տեղադրում ենք մեր դասերը, հետաքրքիր փաստեր, տարբեր տեղեկություներ։

 

Սիրո՝վ Ալեքս Ալեքսանյան

Ճամփորդություն դեպի Հրազդանի կիրճ

Այսօր դասարանով գնացինք Հրազդանի կիրճ։ Առաջի կանգառը սբ. Սարգիս եկեղեցին էր։ Մոմ վառելուց, աղոթելուց հետո քայլելով իջանք կիրճ։

Ճանապարհին նկատեցի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը։ Հասնելով մանկական երկաթուղի` նստեցինք, հանգստացանք, նախաճաշեցինք ու ուղղվեցինք դեպի գետ։ Գետի ափին շատ զով էր։ Վայելեցինք գեղեցիկ բնությունը, գետի քչքչոցը։ Նույնիսկ նկատեցինք մարդկանց, որոնք եկել էին լողալու։ Նկարեցինք, նկարվեցինք, խաղացինք, զրուցեցինք ու մեծ տպավորություններով վերադարձանք դպրոց։

Ամբերդ ամրոց

Ամբերդի ամրոց-համալիրը՝ Հայաստանի անառիկ ամրոցներից մեկն է: Այն կառուցվել է Արագած լեռան լանջերին և գտնվում է  ծովի մակարդակից 2300 մետր բարձրության վրա։
Դեպի ամրոց տանող ճանապարհը անմարդաբնակ է, այն նրբորեն միախառնվում է բլուրներ հետ, իսկ Ամբերդի բարձունքից հրաշալի տեսարան է բացվում դեպի հորիզոն։
Երկհարկանի կառույցն ունի նաև  փառահեղ սանդուղքներ, իսկ պատերից վեր են խոյանում ամրոցը պաշտպանող հզոր աշտարակներ։ Ամբերդի ամրոցի արտաքին ճարտարապետությունը պարզ է և արտահայտիչ։

Պատմական ակնարկ. տեղադիրքը

Ամբերդ (Անբերդ) ամրոց-բերդաքաղաքը կառուցվել է պատմական Արագածոտն գավառում,  Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս-արևմուտք, Արագածի հարավային լանջին, Արքաշեն և Ամբերդ գետերի միախառնման տեղում: Ամբերդի հիմնադրման ստույգ ժամանակաշրջանը հայտնի չէ: Որոշ գիտնականներ այն վերագրում են կիկլոպյան, ոմանք էլ` ուրարատական և վաղմիջնադարյան ժամանակաշրջաններին: Պեղումների և պատմահնագիտական ուսումնասիրությունների հիման վրա Ամբերդ ամրոցը թվագրվում է X-XIII դդ.:
Ըստ պատմական աղբյուրների Ամբերդի շինարարությունը սկսվել է VII-րդ դ. Կամսարական իշխանների կողմից:  X դ. պատկանել է Պահլավունի իշխաններին և եղել Բագրատունյաց  թագավորության  կարևոր ռազմապաշտպանական  հենակետերից։

Ամրոցի  պատմաճարտարապետական հուշարձանները

X-XIII դդ. ամրոց բերդաքաղաքը ընդգրկում էր մի շարք պատմաճարտարապետական հուշարձաններ` ամրոցապարիսպներ, Արքաշեն ձորի և Ամբերդաձորի դարպասները, դղյակ, ջրամբարներ, բաղնիք, գաղտնուղիներ, մատուռ, բնակելի շինություններ և Կաթողիկե եկեղեցին: Ներկայումս բերդաքաղաքից պահպանվել են դղյակի (X-XIII դդ.), պարսպապատերի ավերակները, բաղնիքի (X-XI դդ.), այլևայլ շինությունների մնացորդներ և Կաթողիկե եկեղեցին (Վահրամաշեն) (1026 թ.):

Պեղումներ և վերանորոգման աշխատանքներ

Անցած տասնամյակներում Ամբերդում կատարվել են մի շարք հնագիտական պեղումներ և հուշարձանների վերանորոգման մի շարք աշխատանքներ: Ամբերդ բերդաքաղաքի տարածքի առաջին պեղումները կատարել է ակադեմիկոս Հ. Օրբելին` 1936 թ.: Պեղումների ընթացքում հայտնաբերվել են մետաղյա իրեր, զենքեր, արծաթե զարդեր, խեցեղեն, ապակեղեն, ոսկե, պղնձե դրամներ, մոմակալներ, բրոնզե աշտանակներ և այլ հնագիտական իրեր:

Ինձ շատ է դուր գալիս Ամբերդ ամրոցը, ուր  ամեն անգամ այցելում եմ մեծ հաճույքով։

Ճամփորդություն դեպի Ջրվեժի անտառպարկ։

15.01.2021թ.֊ին մենք դասարանով գնացինք Ջրվեժի անտառպարկ։ Արտառպարկ գնում էինք արդեն երկրորդ անգամ, բայց ասեմ, որ ամեն անգամ այն գեղեցիկ էր յուրովի։ Առաջին անգամ աշնանն էինք գնացել, դե իսկ հիմա`ձմռանը։ Ինձ ու իմ ընկերներին շատ դուր եկավ մեր ճամփորդությունը,մենք ունեցանք ուրախ,հետաքրքիր ու հիշարժան օր։ Շնորհակալ ենք մեր սիրելի ընկեր Վարսիկից,ընկեր Մադլենից ու Նարեկից`մեզ պարգևած “փոքրիկ ձմռան” համար։