Հորինուկ պոմիդորի և վարունգի մասին։

Լինում են, չեն լինում, մի պամիդոր  ու վարունգ են լինում։ Նրանք հազար տարվա ընկերներ են լինում։ Մի անգամ էս երկուսը որոշում են գնալ ճամփոդության։ Գնում են, գնում, բայց տեղ չեն հասնում։ Էդ պատճառով էլ շատ են հոգնում ու որոշում են հաց ուտել։ Ուտում են, կշտանում ու մինչ կշարունակեն իրենց ճանապարհը, մի սոված գել կանգնում է դիմացները, թե բա հեսա ձեզ կուտեմ։ Պոմիդորն ու վարունգը գելին, որ տեսնում, փայտ ու ճյուղ վերցնում են, հարձակվում գելի վրա ու տուր թե կտաս։ Էնքան են տալիս, մինչև գելն ուժասպառ ընկնում է։ էս մեր երկու ընկերնեն ուրախանում, աշխարհքով մեկ են լինում։ Վարունգն էլ ուրախությունից էնքան է թռչկոտում, ուշադիր չի լինում ու ձորն է ընկնում։ Բայց պոմիդորը հասցնում է ձեռքը տալ ու վարունգին բարձրացնել։ Մեր ընկերնեն էդ օրն ու ճամփորդությունը հաճախ են հիշում ու չեն մոռանում։

Կրիան ու ծիրանը

Լինում է չի լինում մի կրիա է լինում։ Էս կրիան ապրելուց է լինում Աֆրիկայում։ Մի անգամ կրիան  թափառելիս է լինում։ Երկար է թափառում, թե քիչ, մեկ էլ հանկարծ նրա գլխին ինչ որ բան է ընկնում: Կրիան նայում է այդ տարօրինակ մրգին, շուռ ու մուռ տալիս ու զարմանում։ Զարմանում է, քանի որ երբևէ չէր տեսել նման միրգ։ Հանկարծ հիշում է, որ ինչ որ տեղից կարդացել է այդ մրգի մասին, որն աճում էր միայն Հայաստանում։ Խոսքը ծիրանի մասին է։ Նա այնքան է ուրախանում, որ գտել է այն էլ Աֆրիկայում ծիրան։ Արագ֊արագ, ինչքան որ հնարավոր էր, վազում է դեպի տուն։ Պատմում է գլխին եկածը, ցույց տալիս գտած միրգն ու տան մյուս անդամների հետ վայելում հայկական արևահամ ծիրանը։

Թարս ու տարօրինակ մոլորակը

Լինում է, չի լինում մի կախարդ է լինում։ Էս կախարդը մի օր որոշում է պատժել Երկիր մոլորակում ապրող մարդկանց։ Նա կախարդում է, որ մոլորակի վրա ամեն բան թարս լինի, թարս աճի։ Օրինակ կակաչի փոխարեն աճում էր վարդ, վարդի փոխարեն`նարգիզ։ Գազարն աճում էր գետնի վրա, իսկ ելակը`գետնի տակ։ Ամռանը ձյուն էր գալիս, իսկ ձմռանը շատ շոգ էր լինում։ Մարդիկ առավոտյան քնում էին, իսկ գիշերն`արթնանում։ Այ էսպիսի թարս ու տարօրինակ մոլորակի էր վերածվել Երկիր մոլորակը։

Չամչեհատիկ ձվիկը

Կար, չկար մի ձվիկ կար։ Այս ձվիկը շատ էր սիրում Զատկի տոնին չամիչ ուտել։ Բայց ամենահետաքրքիրն այն էր, որ մի տարի ուտում էր, հաջորդ տարին՝ ոչ։ Դրա համար էլ այդ ձվի անունը դրել էին չամչեհատիկ ձվիկ։

Պաղպաղակե անձրև

Լինում է, չի լինում մի աշխարհ է լինում։ Այս աշխարհում մարդիկ չգիտեին պաղպաղակի մասին, մինչ այն պահը, երբ մի օր երկնքից անձրև թափվեց, բայց ինչ անձրև`կախարդական ու այն էլ` պաղպաղակի։ Մարդիկ շատ զարմացան, բայց և շատ ուրախացան, քանի որ երկնքից թափվում էր պաղպաղակի կախարդական անձրև, որը կարող էին վայելել երկար ժամանակ։

Թագավորն ու Ձախորդ Փանոսը

Լինում է չի լինում մի թագավոր է լինում։ Էս թագավորն էնքան ալարկոտ է լինում, որ ոչ մի բանով չի ուզում զբաղվել։ Մի օր դրանից էլ է հոգնում ու որոշում է, որ ով գա իրեն էնպիսի սուտ ասի, որ ինքը հավատա իր թագավորության կեսը կտա։ Գյուղացիներն էլ մեկը մյուսի հետևից գալիս են,տարբեր ստեր հորինում,բայց թագավորն ասում է`սուտ է։ Դէ Ձախորդ Փանոսն էլ է որոշում իր բախտը փորձի,բայց քանի որ ձախորդ էր,էնքան է խառնվում,խճճվում,որ մի բան էլ ինքն է պարտք մնում թագավորին։

­ ­

Թե ինչպես մուկը վերադարձավ տուն

Կար֊չկար մի մուկ կար, որն ապրում էր մի փոքրիկ տնակում իր մայրիկի հետ։ Երբ մկնիկը մի փոքր մեծանում է, հոգնում է իրենց փոքր տան մեջ ապրելուց։ Մի օր էլ որոշում է, որ պետք է երկրից֊ երկիր ման գա, նոր տուն գտնի իր ու մայրիկի համար։ Գնում է, գնում, շատ ու քիչ տներ է տեսնում, մե՜ծ, ավելի մե՜ծ, գեղեցիկ, բայց ի վերջո հասկանում է, որ աշխարհի ամենալավ տունը դա իրենց հին ու փոքրիկ տնակն է ու ուրախ վերադառնում է հետ`տուն։

 

Ի՞նչ պատահեց Ձմեռ Պապիկին, երբ Ամանորի գիշերը հանկարծակի անհետացավ նրա նվերների պարկը։

Բախտի բերմամբ, թե պատահմամբ Ձմեռ Պապը հանդիպեց ինձ ու մենք միասին շատ փորձությունների միջով անցնելուց հետո`գտանք նվերների պարկը։ Ես Ձմեռ Պապին օգնեցի փրկել Ամանորի հրաշքը։ Ուղղակի ափսոս, որ դա երազ էր…

Աստղն ու ոզնին

Անտառում մյուս կենդանիների հարևանությամբ ապրում էր մայրիկ ոզնին իր ձագուկի հետ միասին։ Քանի որ արդեն ցրտերն ընկնում էին`պետք էր քիչ֊քիչ պատրաստվել ձմռանը։ Դե մայր ոզնին էլ ամբողջ օրը փնտրում էր ձմռան համար պաշար,իսկ չարաճճի ձագուկ ոզնին փոխանակ մայրիկին օգներ,մի բան էլ խանգարում էր։ Նա այնքան այս ու այն կողմ գլորվեց,որ վերջ ի վերջո մրսեց ու հիվանդացավ։ Ինչպես գիտենք ոզնիները շատ են սիրում խնձոր ուտել,դե մեր հիվանդ ձագուկի սիրտն էլ թարսի պես`խնձոր ուզեց։ Ստիպված մայրիկ ոզնին առավոտյան շուտ դուրս եկավ բնից,որ կարողանա անառից գոնե մի քանի խնձոր գտնի իր ձագուկի համար։ Ման եկավ,ման եկավ,բայց ոչ մի խնձոր էլ չգտավ։ Գնալով մութն ընկնում էր ու ավելի էր դժվարանում ոզնիի համար փնտրելը։ Այդ ժամանակ վերևից այս ու այն կողմ գնացող ոզնիին ուշադիր հետևում էր մի պայծառ աստղ։ Աստղը խղճաց ոզնիին ու սկսեց էլ ավելի ուժեղ լույս տալ։ Իր լույսի օգնությամբ ոզնին գտավ անտառի մի անկյունում`ծառի տակ թափված խնձորները,ուրախացավ, հավաքեց իր փշերի վրա ու շտապեց տուն`ոզնի ձագուկի մոտ։

 

 

Ամանորյա խնդիրներ

Խնդիր 1.

Մարկը տոնածառը զարդարելու համար օգտագործեց հիսուն խաղալիք։ Քանի՞ նոր խաղալիք գնեց Մարկը, եթե քսանն արդեն ուներ։

Լուծում` 50-20=30

Պատ.` 30 խաղալիք

Խնդիր 2.

Այսօր դեկտեմբերի տասնյոթնն է, քանի՞ օր մնաց Ամանորին։

Լուծ.` 31-17=14

Պատ.` 14 օր