Աստղն ու ոզնին

Անտառում մյուս կենդանիների հարևանությամբ ապրում էր մայրիկ ոզնին իր ձագուկի հետ միասին։ Քանի որ արդեն ցրտերն ընկնում էին`պետք էր քիչ֊քիչ պատրաստվել ձմռանը։ Դե մայր ոզնին էլ ամբողջ օրը փնտրում էր ձմռան համար պաշար,իսկ չարաճճի ձագուկ ոզնին փոխանակ մայրիկին օգներ,մի բան էլ խանգարում էր։ Նա այնքան այս ու այն կողմ գլորվեց,որ վերջ ի վերջո մրսեց ու հիվանդացավ։ Ինչպես գիտենք ոզնիները շատ են սիրում խնձոր ուտել,դե մեր հիվանդ ձագուկի սիրտն էլ թարսի պես`խնձոր ուզեց։ Ստիպված մայրիկ ոզնին առավոտյան շուտ դուրս եկավ բնից,որ կարողանա անառից գոնե մի քանի խնձոր գտնի իր ձագուկի համար։ Ման եկավ,ման եկավ,բայց ոչ մի խնձոր էլ չգտավ։ Գնալով մութն ընկնում էր ու ավելի էր դժվարանում ոզնիի համար փնտրելը։ Այդ ժամանակ վերևից այս ու այն կողմ գնացող ոզնիին ուշադիր հետևում էր մի պայծառ աստղ։ Աստղը խղճաց ոզնիին ու սկսեց էլ ավելի ուժեղ լույս տալ։ Իր լույսի օգնությամբ ոզնին գտավ անտառի մի անկյունում`ծառի տակ թափված խնձորները,ուրախացավ, հավաքեց իր փշերի վրա ու շտապեց տուն`ոզնի ձագուկի մոտ։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով