Գարնանամուտ

Գարնանամուտ

Վերջապես երկիրն արթնացավ ձմռան ցրտաշունչ քնից։ Գարնան բույրը տարածվել էր ամենուրեք։ Հարավից վերադարձած թռչունները լցրել էին զվարթ ճռվողյունով։ Ամեն տեղ կանաչ էր ու ծաղիկ։ Կանաչազարդ մարգագետնում մատղաշ թփերի միջից աշխարհին ժպտում էին կապուտաչյա քնքուշ մանուշակն ու կարմրաթերթ կակաչը։ Արևի ոսկեզօծ ճառագայթները խաղում էին այդ նրբաթերթ ծաղիկների հետ։ Չորսբոլորը լռություն էր։ Լսվում էր միայն հովիկի քաղցրալուր ու հմայիչ նվագը։ Այն գերում էր արթնացած ծաղիկներին, որոնք մեղմօրոր նազում էին ու թեթև օրորվում։ Հովիկը ձգվում էր դաշտով մեկ  և բարին մաղթում բոլորին․

-Բարի՜ լույս և ուրախ օր, քնքո՛ւշ գեղեցկուհիներ։

Առաջադրանքներ

  1. Տեքստից դո՛ւրս գրիր երկրորդ նախադասությունը և համառոտի՛ր։

Գարնան բույրը տարածվել էր ամենուրեք։

Գարնան բույրը տարածվել էր։

  1. Տեքստում ընդգծի՛ր կոչական ունեցող նախադասությունը։

-Բարի՜ լույս և ուրախ օր, քնքո՛ւշ գեղեցկուհիներ։

3.   Տեքստից դո՛ւրս գրիր հոդակապով երկու բարդ բառ։ Այդ բառերի իմաստն արտահայտի՛ր բառակապակցությամբ։

Կարմրաթերթ- կարմրաթերթ ծաղիկ

Ցրտաշունչ- ցրտաշունչ քամի 

4.  Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հոմանիշները։

Բույր — հոտ

ճառագայթներ — շող

զվարթ — աշխույժ

Հովիկ — քամի