Մայրենի

Քաղցր բառի համադրությամբ կազմի՛ր ուղիղ և փոխաբերական իմաստներով արտահայտված բառակապակցություններ՝ օգտագործելով հետևյալ բառազույգերը։

Քուն, միրգ, մեղր, ժպտալ, կյանք, թեյ, թխվածք, վերաբերմունք, շաքար։

Օրինակ՝

Ուղղակի իմաստով Փոխաբերական իմաստող
Քաղցր մեղր Քաղցր ժպտալ
քաղցր միրգ քաղցր քուն
քաղցր թեյ քաղցր կյանք
քաղցր թխվածք քաղցր վերաբերմունք

Կարդա՛ հերոսների անունները և գուշակի՛ր, թե ո՞ր հեքիաթներից են։ Գրի՛ր վերնագրերը։

Ավերակ, եղբայրներ, մոզի (Տերն ու ծառան)

Աղվես, թագավոր, ջրաղացպան (Չախչախ թագավորը)

Աքաղաղ, թագավոր, նազիր-վեզիրներ (Անհաղթ աքլորը)

Գտի՛ր ավելորդ հերոսներին և գուշակի՛ր հեքիաթը։

Ավերակ, թագավոր, դատավոր, աղվես, չարչի, հիմար, նազիր -վեզիրներ,։

Նախադասություններն այնպես վերադասավորիր, որ տեքստ ստացվի։ Կա՞ր ավելորդ նախադասություն։ Ինչո՞ւ հնարավոր չեղավ տեղադրել այն տեքստում։

-Այդպես եմ վարվում, որովհետև դու բերք չես կարողանում բուրդս վերցնել հովվի պես վարպետորեն։

Ոչխարը դժկամությամբ թափ տվեց իրեն։

Ծիծեռնակն իջավ ոչխարի մեջքին, որ իր բնի համար մի քիչ բուրդ վերցնի։

Ծիծեռնակներն աշնանը չվում են դեպի  տաք երկրներ։

-Ծիծեռնակն ասաց․

  • -Ի՜նչ ժլատն ես։ Հովվին թողնում ես , որ քեզ մերկացնի ամբողջովին, իսկ ինձ համար խնայում ես մի ծվեն բուրդը։
  • Ծիծեռնակն իջավ ոչխարի մեջքին, որ իր բնի համար մի քիչ բուրդ վերցնի։
  • Ոչխարը դժկամությամբ թափ տվեց իրեն։
  • Ծիծեռնակն ասաց.
  • Ի՜նչ ժլատն ես։ Հովվին թողնում ես , որ քեզ մերկացնի ամբողջովին, իսկ ինձ համար խնայում ես մի ծվեն բուրդը։
  • -Այդպես եմ վարվում, որովհետև դու չես կարողանում բուրդս վերցնել հովվի պես վարպետորեն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով