Հաշվետվություն

Ալեքս Ալեքսանյան

Արևմտյան դպրոց 3-3 դասարան

Բլոգը բացվել է՝ հունիսին

Ընտրությամբ գործունեություն՝ բանավոր մաթեմատիկա

Լրացուցիչ կրթություն դպրոցում՝ լող, հեծանիվ, կարատե, դպրոցից դուրս՝ մենթալ թվաբանություն:

Մասնակցել եմ` /նշել  ամիսներով/

  • Մայրենի ֆլեշմոբ՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր
  • Մաթեմատիկա ֆլեշմոբ` սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր,դեկտեմբեր
  • Ռուսերեն ֆլեշմոբ` սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր
  • Անգլերեն ֆլեշմոբ` սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր

Սեպտեմեբեր ամիսից յուրացրած ծրագրեր — աշխատել ենք Word ֆայլով, power point ծրագրով և paint-ով

. Մայրենի — Մայրենիից անցել ենք բազմաթիվ հեքիաթներ, ստեղծագործություններ, առակներ, օրինակ՝ Ձյունը, Եղևնին, Շաշ Հյուրը, Ճանապարհորդ Ջեկոն, Հեքիաթ Փշատերև Ծառի Մասին և այլն։

. Մաթեմատիկա — մաթեմատիկայից սովորել ենք բազմապատկման, բաժանման աղյուսակը, երկնիշ, եռանիշ, քառանիշ թվերի գումարումն ու հանումը, չափման միավորները։ Սովորել ենք լուծել ռեբուսներ, օրինաչափություններ։

Ինչպես են Ամանորը նշում աշխարհի տարբեր երկրներում

Ճապոնիա

Ճապոնիայում Ամանորը սկսվում է զանգերի 108 ղողանջից հետո, որոնցից յուրաքանչյուրը, ըստ ավանդության, վերացնում է մարդկային մեկ թերություն: Ճապոնացիները կարծում են, որ ծիծաղը հաջող ու երջանիկ տարվա գրավականն է, այդ իսկ պատճառով էլ նոր տարվա հենց առաջին րոպեներին լիաթոք ծիծաղում են: Ամանորյա գլխավոր զարդարանքը բամբուկներն են, որոնք համարվում են հավատարմության, հաավերժության ու երջանկության խորհրդանիշ: Լուսաբացին արևի առաջին շողերի ներքո ճապոնացիները դուրս են ելնում և սկսում շնորհավորել ու նվերներ փոխանցել միմյանց:

Անգլիա

Հին անգլիական հեքիաթների հիման վրա Անգլիայում Ամանորի գիշերը երեխաների համար հատուկ բեմադրություններ են կազմակերպում: Մինչ քնելը երեխաները սեղանների վրա ափսեներ են դնում, որպեսզի Սանտա Կլաուսն իրենց համար նվերներ դնի դրանց մեջ, իսկ կոշիկների մեջ Սանտայի եղնիկների համար կեր են թողնում: Ողջ տարին համերաշխ և երջանիկ անցկացնելու համար բոլոր սիրահարները համբուրվում են ամանորյա ղողանջների ներքո:

Ֆինլանդիա

Ամանորյա ավանդական կերակուրները Ֆինլանդիայում սալորի կիսելն ու բրնձի շիլան են: Ձմեռ պապին այս երկրում կոչում են Joulupukki, ով նախկինում ամանորյա նվերները բերելիս գալիս էր երկար ճիպոտով և տուն մտնելիս հարցնում. «Արդյոք այս տանը խելոք երեխաներ կա՞ն»: Մեր օրերում նման կերպով երեխաներին վախեցնելն այլևս չի գործում Ֆինլանդիայում. փոքրիկները ստանում են միայն իրենց երազած նվերները:

Էկվադոր

Երբ հնչում են ամանորյա զանգերը, էկվադորցիները տան պատուհանից դուրս են նետում ջրով լի մեծ բաժակ, որպեսզի դրա հետ մեկտեղ տանից դուրս գան նաև անցյալ տարվա դժբախտությունները: Ամանորյա գիշերը յուրաքանչյուր էկվադորցի մի նպատակ ունի. եթե որևէ մեկը ցանկանում է ողջ տարին անցկացնել ճանապարհորդելով, ապա պետք է զանգերի հնչելու ընթացքում ճամպրուկը ձեռքին շրջի տանը:

Իսպանիա

­

Իսպանացիների համար Ամանորը մեծ տոն է: Գիշերը նրանք շտապում են կենտրոնական հրապարակ, որպեսզի Ամանորը դիմավորեն գլխավոր տոնածառի մոտ: Ամանորյա ղողանջների հնչելու ընթացքում իսպանացիները պետք է հասցնեն ուտել խաղողի 12 հատիկ, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է գալիք տարվա ամեն մի ամիսը: Եթե հասցնում են ուտել 12 հատիկ, ապա նրանց ամենամեծ երազանքը եկող տարում իրականություն է դառնալու: Իսպանացիները սա անում են ոչ միայն գլխավոր տոնածառի մոտ, այլ նաև տանը: Յուրաքանչյուրի տոնական ափսեի մեջ դրվում է խաղողի 12 հատիկ: