Զինվոր լուսինը

Կար — չկար մի լուսին կար։ Էս լուսինը շատ չարաճճի էր, բայց միևնույն ժամանակ` քաջ ու անվախ։ Նա սիրում էր օգնել բոլորին։ Անցավ ժամանակ, լուսինը մեծացավ ու դարձավ զինվոր — լուսին։ Նա գիշերները չէր քնում, ամենուր լուսավորում և ուշի — ուշով հետևում էր, որ գիշերը հանգիստ ու խաղաղ անցնի։