Անգլիախոս մաթեմատիկոս ջոկատի առաջին շաբաթվա անփոփում։

Մենք ճամաբարային այս շաբաթվա ընթացքում գնացել ենք Ջրվեժի արգելոց։ Այնտեղ անցկացրել ենք ձմեռային մարզական խաղեր։  Մենք պատրաստել ենք տարեգաթա։ Ըստ ավանդույթի ում որ ընկնի մետաղադրամը կոպեկը, նա կունենա հաջողակ տարի։Մեր գաթայի կոպեկն ընկավ Սոսեին ։ Գաթայի միջոցով սովորեցինք կոտորակներ թեման։ Այս շաբաթվա ընթացքում քննարկեցինք  մաթեմատիկայի ֆլեշմոբի առաջադրանքները։ Մեզ մոտ եկել էր ֆուտբոլիստ Ռուբենը, որի հետ  հետաքրքիր զրույց ունեցանք։ Դիջիտեք 2022  շրջանակներում մեզ այցելեցին Ավագն դպրոցի սովորողնորը և մեզ հետ կիսվեցին մեդիա հմտություններով։ Մայրենիի ժամանակ նկարեցինք ու խաղացինք թաշկինակ, աղջիկ փախցնոցի։ Անգլերենի ժամանակ  կատարեցինք հետաքրքիր թարգմանություն, թե ոնց են նշում Նոր Տարին տարբեր երկրներում։ Տեխնոլոգիայի ժամանակ տեխնոլոգիական առաջադրանքներ ենք արել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով