Մեր ընտանեկան սովորույթները

Մենր ընտանիքում կան շատ սովորույթներ, բայց հիմա կպատմեմ մի քանիսի մասին։ Օրինակ՝ Ամանորի գիշերը մենք պարտադիր գնում ենք պապիկ-տատիկի տուն, շնորհավորում, միասին նշում, նվիրում ու ստանում նվերներ, ինչն ամենահաճելի պահերից է։

Սուրբ Ծննդյան տոնին՝ երեկոյան, գնում ենք եկեղեցի, մոմ վառում, աղոթում և հետներս տուն բերում սուրբ կրակից, դնում պատուհանի գոգին ու թողնում՝ վառվի մինչև վերջ։

Քանի որ շատ ենք սիրում ճամփորդել, ամեն տարի փորձում ենք տարբեր եղանակներին, եթե չի ստացվում, գոնե պարտադիր ամռանը լինել Հայաստանի տարբեր գեղատեսիլ վայրերում։

Զատիկին հավաքվում ենք բոլորով պապիկենց տանը, որպեսզի միասին նշենք իմ ամենասիրած տոներից մեկը, ձու կռվացնենք, վայելենք տատիկիս համեղագույն չամչով-չրերով փլավն ու միմյանց ներկայությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով