10 հետաքրքիր փաստ ձիերի մասին

upload.wikimedia.org/wikipedia/commons/f/f8/Per...

Ձիերն այն քիչ կենդանիներից են, որ կարողանում են անկեղծ ընկերություն անել:

1. Ձիուն առաջին անգամ ընտելացրել են Արեւելքում, Ք.Ա. 5-րդ հազարամյակում, մինչ այդ նրանց որսում էին մորթու եւ մսի համար:

2. Ձին սրբազան կենդանի է 23 ժողովուրդների համար:

3. Ձիերը կարողանում են կանգնած քնել, եթե վզի համար հենարան ունեն:

4. Բոլոր կենդանիների միջից ամենամեծ աչքերն ունեն ձիերը:

5. Ձիերը կարող են իրենց ականջները պտտել 180 աստիճանով օգտագործելով տասը տարբեր մկաններ:

6. Ձիերի տարիքը կարելի է որոշել ատամներին նայելով:

7. Ամենաերկար ապրած ձին ապրել է 62 տարի, նրա անունն է Օլդ Բիլլի՝ Ծեր Բիլլի:

8. Մարդիկ ասում են, որ ձիերը հաճախ են ծիծաղում, բայց իրականում, երբ նրանց մոտ տպավորություն է ստեղծվում, թե ծիծաղում են, նրանք իրականում ուղղակ հոտ են քաշում:

9. Ձիերի մոտ զարգացած են բոլոր հինգ զգայարանները՝ տեսողության, լսողության, հոտառության, համի եւ շոշափելիքի: Ձիերի աչքերն ավելի մեծ են, քան կենդանիների մեծ մասի մոտ, դրանք կարող են շրջվել իրարից անկախ: Ձիու տեսադաշտը գրեթե ամբողջական շրջան է, նա կարող է առանց գլուխը թեքելու տեսնել, թե ինչ է կատարվում իր թիկունքում, բացի այդ լավ են տեսնում մթության մեջ: Նրանք, ինչպես եւ մարդիկ աշխարհը գունավոր են տեսնում, բայց տարբերում են միայն երկու գույն՝ կարմիրն ու կապույտը: Գիտնականները պնդում են, որ ձիերի երազներն էլ գունավոր են:

10. Գոյություն ունի ձիու 160 ցեղատեսակ, որոնց մեջ ամենամաքուրը համարվում է արաբականը: