Ծիծեռնակը բույն էր շինել մեր տան կտուրին։ Ամեն գարնան վերադառնում էր հարավից և սկսում վերանորոգել բույնը։ Ծիծեռնակի վերադարձը ուրախություն էր պարգևում մեզ։ Նա իր զվարթ և քաղցր ձայնով ծլվլում էր մեր կտուրի տակ։ Որոշ ժամանակ հետո լսվում էր ճուտիկների ուրախ ճիչը։ Մայր ծիծեռնակը իր կտուցով կեր էր բերում ձագուկների համար։
Մի անգամ դեղնակտուցներից մեկը ձգվեց բնից ու ընկավ ներքև։ Մայրը ծղրտաց և նետվեց ձագի հետևից։ Նա բերանով բարձրացրեց չարաճճի ձագուկին ու դրեց բնի մեջ։
Առաջադրանքներ
1.Օգտվելով տեքստից, փորձի՛ր վերականգնել այս բառերում բաց թողնված տառերը։
Բույն, հարավ, վերանորոգել, վերադարձ, պարգև, զվարթ, քաղցր, ձագուկ, ձգվել, վերև, բարձրացնել։
- Տեքստից դո՛ւրս գրիր մեկական գոյական, ածական և բայ։ Գոյական — ծիծեռնակ, բայ — վերադառնում էր, ածական — քաղցր։
- Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հոմանիշները։
Շինել — կառուցել , կտուր — տանիք, պարգև — նվեր, զվարթ — ուրախ։
- Տեքստի վերջին նախադասությունից դո՛ւրս գրիր բազմիմաստ բառը և օգտագործի՛ր այլ իմաստով։
- Դո՛ւրս գրիր տեքստի առաջին նախադասությունը և դարձրո՛ւ հարցական։ Ծիծեռնակը բու՞յն էր շինել մեր տան կտուրին։