Մեղուներ

Մեղրատու (ընտանի) մեղուն թաղանթաթևավորների կարգի մեղվանմանների ընտանիքի մեղուների ցեղի միջատ է: 
Մեղուները մեղրատու բույսերի ծաղիկների նեկտարից պատրաստում են մեղր: Մարդիկ վաղուց են գնահատել մեղրի արժեքավոր հատկությունները և ընտելացրել մեղուներին: Սրանք գրեթե ընտանի են և ապրում են մեղվանոցներում՝ փեթակների մեջ (վայրի մեղուներն ապրում են փչակներում, քարայրերում և ժայռերի ծերպերում): Մեղրը ստանում են փեթակում եղած մոմեղեն բջիջներից՝ մեղրահացից (մոմահաց): Միայն 1 փեթակից ստացվում է մինչև 20–25 կգ մեղր:
Մեղվաընտանիքը կենսաբանական ամբողջություն է, որտեղ բոլոր անհատները փոխկապված են և ընդունակ չեն ինքնուրույն գոյության: Բաղկացած է 1 մայր մեղվից, 60–80 հզ. աշխատավոր մեղուներից և մի քանի հարյուր (երբեմն՝ հազար) բոռերից: Աշխատավոր մեղուն ապրում է 26–40 օր:
Ձմռանը մեղուները չեն քնում և սնվում են իրենց պատրաստած մեղրով: Այդ նպատակով էլ մեղրը քամելիս մեղվապահը մեղուներին ձմռան պաշար է թողնում: Բացի այդ, մեղրահացերում են աճում թրթուրները՝ ապագա մեղուները: Հասուն մեղուները նրանց ևս կերակրում են մեղրով ու ծաղկափոշիով:
Հետաքրքրական է, որ հատուկ ազդանշանային համակարգի օգնությամբ մեղուները կարող են միմյանց հայտնել իրենց գտած մեղրատու բույսի տեղը: Աշխատավոր մեղուների միջև աշխատանքի խիստ բաժանում  կա. մի մասը նեկտար ու ծաղկափոշի է հայթայթում և բերում փեթակ, մյուսները վերցնում են այն և լցնում մեղրահացերը, երրորդները մաքրում են մեղրահացերը, չորրորդները թևերով օդափոխիչի նման օդափոխում են փեթակը, հինգերորդները պահակ են կանգնում փեթակի մուտքի մոտ, վեցերորդները կերակրում են թրթուրներին:
Միայն մայր մեղուն է, որ ոչ մի աշխատանք չի կատարում, և դեռ ինքն է մշտական հոգատարություն պահանջում: Սակայն նա միակն է, որ փեթակում ձվեր է դնում: Սեռահասուն է դառնում մայրաբջջից (որը հյուսում են աշխատավոր մեղուները) դուրս գալուց 5–7 օր հետո և ապրում 5 տարի: Առավել արդյունավետ է մինչև 2 տարեկան մայր մեղուն: 
Բոռերը նույնպես միայն մեկ պարտականություն ունեն՝ բեղմնավորում են մայր մեղվին:
Կարևոր նշանակություն ունեն մեղուների կենսագործունեության նյութերը՝ ծաղկափոշին, մեղվակաթը, ակնամոմը և այլն: Ծաղկափոշին պարունակում է կենսաբանորեն ակտիվ նյութեր և, ունենալով բուժիչ հատկություններ, օգտագործվում է մի շարք հիվանդությունների բուժման համար: Մեղվակաթը (ապիլակ) աշխատող մեղուների գեղձերի արտազատուկն է, որով մեղուները կերակրում են ապագա մայրերին: Այն արժեքավոր դեղամիջոց է. ունի օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող, զարկերակային արյան ճնշումը կարգավորող ներգործություն: Թողարկվում է նաև հաբերի ձևով: Ակնամոմն օժտված է հակամանրէային հատկությամբ և կիրառվում է այրվածքների, մաշկի, մարսողական օրգանների հիվանդությունների բուժման համար:
Արժեքավոր է նաև մեղվի թույնը. ճիշտ օգտագործելու դեպքում կարող է շատ հիվանդություններ բուժել: Սակայն պետք է իմանալ, որ, օրինակ, 400 մեղվից բաղկացած պարսի հարձակումը մարդու համար կարող է մահացու լինել: Գիտնականներն ուսումնասիրում են մեղուների վարքը՝ որոշակի իմաստ ունեցող բզզոցը, «պարը»:
  • Մեղուների հայրենիքը Հարավային Ասիան է, որտեղից նրանք տարածվել են ամենուրեք: ՀՀ-ում տարածված են հայկական դեղին մեղուն և նրա տարատեսակ կովկասյան գորշ մեղուն: Հայկական դեղին մեղուն տարածված է Սյունիքի, Վայոց ձորի մարզերում, նաև դաշտավայրային և տաք շրջաններում: Մաքրացեղ պահպանվել են հատկապես Մեղրիում:

ՉԱՐԻ ՎԵՐՋԸ

­

1. Քանի՞ հերոս կա հեքիաթում: Թվարկի՛ր նրանց անունները:

Կկու, աղվես, ագռավ, կկվի ձագեր, շուն։

2. Գրի՛ր ընդգծված բառերի հականիշները կամ հոմանիշները:

Հոմանիշ

Աչքածակ — անկուշտ, ծակաչք, ագահ

Խաբել — ստել, մոլորեցնել

Կեղծիք — սուտ, խաբեություն

Ահագին — հսկայական, մեծ, խոշոր, ահռելի

Սպառնալ — վախեցնել

Վախենալ — սարսափել, երկյուղել, սարսափել

Տխուր — անտրամադիր

Հականիշ

Աչքածակ — առատաձեռն

Խաբել — հավատացնել

Կեղծիք — ճշտություն, իսկություն

Ահագին — փոքր, չնչին։

Սպառնալ — սիրաշահել

Վախենալ — արիանալ, քաջանալ

Տխուր — ուրախ, զվարթ, երջանիկ

3. Անծանոթ բառերը բացատրի՛ր, օգտվի՛ր առցանց բառարանից:

Սրտամեռ — սիրտ չունեցող, անսիրտ

Լիրբ — անամոթ, աներես,

Սուտմեռուկ տալ — սուտ սատկած ձևանալ

Կռավան — կռավող, կռավելու ձայն հանել

4. Հեքիաթը կկվի անունից համառոտ պատմի՛ր։

Ես ունեի երեք փոքրիկ ձագ։ Մի օր եկավ խորամանկ առվեսն ու տարավ, կերավ իմ երկու ձագերին։ Բայց լավ է, որ եկավ ագռավն ու օգնեց ինձ չկորցնել երրորդ ձագիս։

5. Նշի՛ր հեքիաթի ամենաուրախ հատվածը:

Աղվեսն ագահ վրա ընկավ թփին. շունը վեր թռավ, կոկորդից բռնեց ու դրեց տակին: Աղվեսը խեղդվելով սկսավ խռխռալ.

— Ա՜խ, ե՜ս… ա՜խ, ե՜ս… Զգույշ Աղվես, Փորձանքի մեջ Ընկնեմ էսպե՜ս… Ա՜խ, անիրա՜վ

Դու սև Ագռավ…

6. Նշի՛ր հեքիաթի ամենատխուր հատվածը:

— Ինչպես չլամ, ա՛ սանամեր.

Աղվեսն եկավ էն սրտամեռ, Գլխիս էսպես փորձանք բերավ, Ձագուկներըս տարավ, կերավ:

7. Ինչպիսի՞ մայրիկ էր կկուն:

Անխելք, անճար, միամիտ։

8. Ինչպիսի՞ն էր աղվեսը:

Խորամանկ։

9. Աղվեսին նամակ գրի՛ր:

Աղվե՛ս, պետք չի լինել այդքան խորամակ, անսիրտ ու խաբեբա։

10. Կկվի անունից շանը նամակ գրի՛ր և շնորհակալություն հայտնի՛ր նրան:

Շատ շնորհակալ եմ պարոն շուն, որ օգնեցիր խորամանկ աղվեսի հախից գալ։

 

 

Անգլերեն

To play, to jump, to study(սովորել), to run, to like, to swim, to sing.

  1. Rabbits jump very often(հաճախ).
  2. Pupils sing a nice song on the Mother’s Day.
  3. My brother runs very fast(արագ).
  4. I play computer games in the evening.
  5. We study English at school.
  6. She likes to walk(զբոսնել) in the park(այգի).
  7. John often swims in the swimming-pool(լողավազան).