Բնագիտական փորձ
Ինչպես եմ անցկացրել ամառային արձակուրդներս
Այս տարի ունեցել եմ բավականին լավ ու հագեցած ամառային արձակուրդներ։ Բացի այն, որ շատ եմ խաղացել բակում`ընկերներիս հետ, նաև հեծանիվ, ինքնագլոր եմ քշել, լողացել եմ լողավազանում, կարդացել եմ փոքրիկ պատումներ, կատարել եմ շախմատի ամառային արձակուրդներին հանձնարարված առաջադրանքները։ Գնացել եմ պապիկ֊տատիկիս տուն, որտեղ էլ եմ ունեցել հագեցած առօրյա։ Պապիկիս հետ մեքենա վարելու փորձեր եմ կատարել։ Գնացել ենք Բյուրականի`Ամբերդ, Դղերի վանք, Աշտարակի ձոր, Ջրաշխարհ, Սևան և այլն։ Ափսոս, որ արագ վերջացավ ամառը, բայց ոչինչ ես անհամբեր կսպասեմ հաջորդ ամառային արձակուրդներին։
Մաթեմատիկա
1. Նարեն երեք օրը մեկ է գնում լողավազան, Մարին՝ չորս օրը մեկ, Եվան՝ 5 օրը մեկ: Այս երկուշաբթի նրանք հանդիպեցին լողավազանում: Քանի՞ օր հետո նրանք նորից կհանդիպեն:
60
2. Գտնելով օրինաչափությունը՝ նշիր հարցականի փոխարեն թաքնված թիվը: 5, 11, 23, ? , 95, 191,…
5-11-23-47-
Յ·Ո+Թ= Յ+Ո·Թ=7
Յ=0, Ո=1, Թ=7
0x1+7=0+1×7=7
9. Դավիթը ուզում է 160 դրամանոց մի քանի պաղպաղակ գնել, ընդ որում՝ նա ունի միայն 50 և 200 դրամանոցներ: Ամենաքիչը քանի՞ պաղպաղակ կարող է գնել Դավիթը, որպեսզի մանր ետ ստանալու կարիք չլինի:
1պաղպաղակ մնացորդ 90
10. Խարույկ վառելու համար փայտ էին հավաքում ճամբարականների երեք խումբ: Առաջին և երկրորդ խումբը միասին հավաքեց 2 անգամ ավելի շատ փայտ, քան երրորդը, իսկ երկրորդն ու երրորդը՝ 3 անգամ ավելի շատ, քան առաջինը: Ո՞ր խումբը ավելի շատ փայտ հավաքեց:
2
Մաթեմատիկա
1.Ճամբարականները Սմբատաբերդի բարձունքը հաղթահարելու համար Երևանից Արտաբույնք գյուղ շարժվեցին 09:00-ին: 15:00-ին նրանք հաղթահարեցին բարձունքը: Որքա՞ն ժամանակում մեքենան Երևանից հասավ Արտաբույնք, եթե ճամբարականները հասնելուց անմիջապես հետո բարձունքը հաղթահարել են 2 ժամ 45 րոպեում:
3:15
2. Արատեսում կա 20 մեղվափեթակ: Քանի՞ կգ մեղր կունենանք մեղրաքամի արդյունքում, եթե 10 փեթակներից յուրաքանչյուրից ստացվի 6կգ մեղր, իսկ մնացած փեթակներից՝ 2 անգամ պակաս:
90
3. Արատես գետում լողալու իջավ ճամբարականների երկու խումբ: Մի խմբում կար 20, մյուսում՝ 22 մասնակից: Գետում լողացին ճամբարականների կեսը և երեք դասավանդող: Քանի՞ մարդ լողաց Արատես գետում:
24
4.Ճամբարականները տեսակավորեցին 17կգ աղբ: Տեսակավորված աղբից 9կգ-ը ապակի էր, պլաստիկը՝ ապակուց 4կգ-ով քիչ, իսկ մնացածը թղթի թափոն էր: Որքա՞ն թղթի թափոն տեսակավորեցին ճամբարականները:
3
5. Արևելյան դպրոցի բակում շարքով տնկած է 25 կակաչ։ Մեղուն նստած է վերջից հաշված՝ 17-րդ ծաղկի վրա, իսկ զատիկը՝ շարքի սկզբից հաշված՝ 14-րդի վրա։ Մեղվի և զատկի միջև քանի՞ կակաչ կա։
5
6. Բակում պարանքաշոցի էր խաղում ճամբարականների 15 զույգ: Ճամբարականներից 13-ը տղա էին։ Քանի՞ աղջիկ ճամբարական կար։
17
7. Տիկին Մարիետան մեկ տորթի մեջ օգտագործում է 5 ձու։ Քանի՞ ձու կօգտագործի 6 այդպիսի տորթ պատրաստելու համար։
30
8. Վարդավառի ծեսին լողավազանի շուրջ կանգնած էին 18 աղջիկ և ամեն 2 աղջկա մեջտեղում՝ 1 տղա։ Քանի՞ տղա կար լողավազանի շուրջը։
9
9. Սովորողները բույսերի լաբորատորիայից 27 կտրոն բերեցին իրենց դպրոց։ Կտրոններից 9-ը կակաչ էին, 7-ը՝ վարդ, իսկ մնացածը՝ նարգիզներ: Քանի՞ նարգիզ բերեցին:
11
10. Բելլան ու Անին ապրում են նույն շենքում։ Բելլան ապրում է Անիի բնակարանից 10 հարկ բարձր։ Անին Բելլային հյուր գնալու համար աստիճաններով բարձրացավ և 6-րդ հարկ հասնելով՝ անցավ ճանապարհի կեսը։ Ո՞ր հարկում է ապրում Բելլան։
12
Back to School in September! | Calendar Song for Kids
What month comes after August?
September
What month has cooler weather?
September
What month has Labor Day?
September
What month do we start school?
September brings in the season of fall
September has 30 days and that’s all
September the days get shorter and shorter
September the nights get longer and longer
September is cool
September starts school
September is the 9th month of the year
September starts a great new school year
And the first Monday in September
We celebrate Labor Day
We give gratitude to people who work so hard
September brings in the season of fall
September has 30 days and that’s all
September the days get shorter and shorter
September the nights get longer and longer
Now let’s spell September together
S-e -p- -t- e- m- b- e- r
Again
S e p t e m b e r
Faster S- e- p- t- e- m- b- e- r
S- e- -p- t- e- m- b- e- r
September is cool
September starts school
September is the 9th month of the year
September starts a great new school year
Մաթեմատիկա
Clear selection
Մայրենի
Առաջադրանք 3
Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:
Մրջյուն
Մրջյունը աշխարհի ամենափոքր, բայց ամենից ուժեղն միջատն է: Նա հանգիստ կարող է իրենից քսանհինգ անգամ մեծ բեռ շալակել և տանել մի տեղից մյուսը:
Մրջյունը շատ աշխատասեր է՝ իր համար տուն է կառուցում, խնամում երեխաներին, ձմռան համար կերակուր պատրաստում, գնում կովելու:
Մրջյունները ընտանիքում հրաշալի կանոններ ունեն: Նրանք իրար մեջ բաժանում են գործը և կատարում: Նրանց մի մասը բանվոր է, մի մասը` զինվոր, որսորդ, ստրուկ:
Յուրաքանչյուր բնում կա մի գլխավոր մայր մրջյուն, որին մարդիկ «թագուհի» են կոչում։
Թագուհին միշտ բնում է, երբեք չի աշխատում, իսկ նրան խնամում են ընտանիքի մյուս անդամները:
Սնունդը բանվոր մրջյուններն են բերում: Նրանք անցնում են սար ու դաշտ, որ գտնեն և տուն բերեն հացի փշուրներ և շաքարի հատիկներ, բույսերի սերմեր, բույն կառուցելու համար նյութ:
Իսկ զինվոր մրջյունները կռվում են օտար մրջյունների դեմ: Նրանք թշնամու ձվերն իրենց բույն են բերում, իսկ դրանցից դուրս եկած մրջյուններին դարձնում են ստրուկներ։
Մրջյունները միշտ նեղության պահին հավատարիմ կերպով օգնում են իրար։
Եթե ճանապարհին «խոր ձոր» է հանդիպում, առանց վախի բռնվում են իրարից, կենդանի կամուրջ են կապում մի ծայրից մյուսը և այդ կամրջով անցկացնում ամբողջ իրենց «բանակը» Որոշ մրջյուններ կարող են իրենց զոհաբերել ընկերներին փրկելու համար:
Առաջադրանք
- Տեքստից դո´ւրս գրիր մի նախադասություն, որտեղից երևում է, որ մրջյունը աշխատասեր է:
Մրջյունը շատ աշխատասեր է՝ իր համար տուն է կառուցում, խնամում երեխաներին, ձմռան համար կերակուր պատրաստում, գնում կովելու:
- Տեքստից դո´ւրս գրիր մի օրինակ, որտեղ երևում է, որ թագուհի մրջյունը ոչինչ չի անում:
Թագուհին միշտ բնում է, երբեք չի աշխատում, իսկ նրան խնամում են ընտանիքի մյուս անդամները:
- Ի՞նչ են անում բանվոր մրջյունները:
Սնունդը բանվոր մրջյուններն են բերում:
- Ընդգծի´ր սխալ պատասխանը.
- Մրջյունը աշխարհի ամենափոքր և ամենից թույլ միջատն է:
- Մրջյունը աշխարհի ամենափոքր, բայց ամենից ուժեղն միջատն է:
- Ընդգծի´ր ճիշտ պատասխանը.
- զինվոր մրջյունները կռվում են օտար մրջյունների դեմ և կոտորում են նրանց բոլոր ձվերը,
- մրջյունները չեն կռվում օտար մրջյունների դեմ,
- մրջյունները բոլորը միասին են, նրանց մեջ օտարներ չկան,
- զինվոր մրջյունները թշնամու ձվերն իրենց բույն են բերում, իսկ դրանցից դուրս եկած մրջյուններին դարձնում են ստրուկներ։
- Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար մրջյունների մասին:
Ես իմաց զինվոր մրջյունները կռվում են օտար մրջյունների դեմ:
- Տեքստից դո´ւրս գրիր հոգնակի թվով գործածված 4 բառ:
— մրջյուններ —————,
———-ընկերներ———,
——— մարդիկ ———,
—— ստրուկներ ————-: - Գրի´ր տեքստում գործողություն ցույց տվող 2 բառ:
_________ զոհաբերել _________________
___________ շալակել _______________ - Մրջյունները ինչպիսի՞ն են: Տեքստից դո´ւրս գրիր երկու բառ:
_______ հավատարիմ ________________
_____________հրաշալի_____________ - Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «Կամուրջ», «բույն » բառերը ցույց են տալիս
- առարկա,
- թիվ,
- հատկանիշ,
- գործողություն:
Փիղը
Ուշադիր կարդա՛ և կատարի՛ր առաջադրանքները։
Փղերն աշխարհի ամենախոշոր ցամաքային կենդանիներն են: Նրանք կարող են կշռել մինչև 12 տոննա: Եվ իրենց չափերին համապատասխան նրանք նաև մեծ ու բարի սիրտ ունեն։
Գոյություն ունեն 2 տեսակի փղեր՝ աֆրիկական և հնդկական: Նրանք շատ նման են իրար, միայն թե աֆրիկական փղերի ականջները, որ կարծես կաշվե հովհարներ լինեն, ավելի մեծ են, քան հնդկական փղերինը: Փղերի ականջների լայնությունը կարող է հասնել 4 մետրի: Ականջներով փղերը հով են անում իրենց և պաշտպանվում միջատներից:
Սակայն ամենահետաքրքիրը փղի կնճիթն է: Կնճիթը շատ զգայուն է. փիղը կնճիթով կարող է կատարել ինչպես նուրբ աշխատանք (օրինակ՝ գետնից բարձրացնել մորու մեծության պտուղը, մի փունջ խոտ պոկել), այնպես էլ դժվար ու ծանր (մի հաստ ճյուղ պոկել բարձր ծառից):
Այս հսկա կենդանին սնվում է խոտով ու տերևներով: Իր քաշին համապատասխան՝ նա ամեն օր ուտում է մեծ քանակությամբ կեր՝ 45–450 կգ կեր: Իսկ դրա համար նա կեր է փնտրում օրվա 16 ժամը: Կախված ջերմաստիճանից՝ նա խմում է 100 – 300լիտր ջուր: Խմելու ջուրը նա նույնպես վերցնում է կնճիթով: Կնճիթն իր մեջ կարող է պահել 7,5 լիտր ջուր: Կնճիթը ջրով լցնելով՝ փիղն այն մոտեցնում է բերանին և ներս քաշում ջուրը: Իսկ շոգ ժամանակ կնճիթով վերից վար նաև ջրում է իրեն, ապա ավազ է ցանում վրան, որպեսզի տզերը չխրվեն մաշկի մեջ: Փղերը նաև հրաշալի լողալ են կարողանում: Նրանք քնում են կանգնած՝ իրար հենվելով: Միայ փոքրիկ փղերն են քնելիս պառկում գետնին:
Հանդիպելիս փղերը ուրախ ողջունում են միմյանց՝ կնճիթերն իրար փաթաթելով: Նրանք չափազանց հոգատար են միմյանց հանդեպ: Երբ փիղը խճճվում է թակարդում կամ ընկնում փոսի մեջ, մյուս փղերը, մեկնելով իրենց կնճիթները, օգնում են նրան դուրս գալ: Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը չեն լքում, կողքերից զգուշորեն պահելով, նրան տանում են իրենց հետ: Նրանք երբեք չեն լքում մորը կորցրած ձագին: Փղերն ուրախանում և տխրում են միասին, ամբողջ խմբով: Փղերը նաև կարողանում են ծիծաղել:
Տեքստային առաջադրանքներ
- Ինչպիսի՞ն են փղի չափերը։ Նրանք կարող են կշռել մինչև 12 տոննա:
- Քանի՞ տեսակի փղեր գոյություն ունեն։ Գրի՛ր տեսակները։ Գոյություն ունեն 2 տեսակի փղեր՝ աֆրիկական և հնդկական:
- Ինչո՞վ է սնվում փիղը և որքա՞ն է ուտում։ Այս հսկա կենդանին սնվում է խոտով ու տերևներով: Իր քաշին համապատասխան՝ նա ամեն օր ուտում է մեծ քանակությամբ կեր՝ 45–450 կգ կեր:
- Տեքստից դուրս գրի՛ր փղերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։ Կնճիթն իր մեջ կարող է պահել 7,5 լիտր ջուր:
- Փղերն ինչպե՞ս են ողջունում իրար։ Հանդիպելիս փղերը ուրախ ողջունում են միմյանց՝ կնճիթերն իրար փաթաթելով:
Բառային առաջադրանքներ
- Գրի՛ր կանաչ գույնով նշված բառերի հոմանիշները։ Բարի-բարեհոգի,նուրբ-քնքուշ ,մեծ-հսկա, թակարդ-ծուղակ
- Գրի՛ր կապույտ գույնով նշված բառերի հականիշները: Շոգ- ցորտ, մեծ-փոքր, ծանր- թեթև, դժվար-հեշտ
- Նշված բառերից առաջ գրի՛ր ինչպիսի հարցին պատասխանող բառեր:
Հնդկական փիղ
Հավատարիմ ընկեր
Փղի ձագ
Երկար կնճիթ
- Շարունակի՛ր ըստ օրինակի՝ օգնել․․․․ — օգնել ընկերոջը։
Դուրս գալ—Դուրս գալ դասարանից
Ողջունել— Ողջունել ընկերոջ
Վերցնել— Վերցնել գիրքը
Ներս քաշել— Ներս քաշել դոռը
- Բառեր ավելացրո՛ւ տրված նախադասությանը։
Հսկա կենդանին սնվում է կանաչ խոտով։
Մայրենի
Դոնալդ Բիսեթ
Պահմտոցի
Ուշադիր կարդա՛ և կատարի՛ր առաջադրանքները։
Մի անգամ Մութը որոշեց պահմտոցի խաղալ Լուսնի հետ։
Նա թաքնվեց մերթ տների ետևում, մերթ ծխնելույզների ետևում, եւ շունչը պահած, այնքան նստեց, մինչև Լուսինն անշտապ ու թաքուն մոտեցավ ու գտավ նրան։
Երբեմն էլ Մութը դեսուդեն էր նետվում, նախքան կկարողանար թաքնվել ճանապարհն անցնող կատվի կամ շան ետևում։ Եվ, ընդհանրապես, նա կարողանում էր ճարպկորեն թաքնվել Լուսնից։
Բայց մեկ էլ Արևը ծագեց ու փոխվեց ամեն ինչ։
— Այ, հիմա կստանաս,— ասաց Լուսինը։— Տեսնենք, թե Արևի՞ց որտեղ կթաքնվես։
— Երեխաների ետևում,— երբ նրանք դպրոց գնան,— պատասխանեց Մութը։— Ես կդառնամ նրանց ստվերը։
— Ինչ խոսք, որ խելոք ես մտածել,— ասաց Լուսինը։— Բայց երբ երեխաները մտնեն դպրոց, այդ դեպքում ո՞ւր կթաքնվես։ Հիմարիկ, ես քեզ լավ խորհուրդ կտամ․ թաքնվիր Երկրի մյուս կողմում, այլապես Արևն անմիջապես կգտնի քեզ։
— Չի գտնի,— պատասխանեց Մութը։— Սպասիր ինքդ կտեսնես, որ չի գտնի։
Բայց Արևն ավելի ու ավելի բարձրացավ երկնակամարի վրա, Մութն այնուամենայնիվ նահանջեց դեպի Երկրի մյուս կողմը ու այնտեղ գիշեր եղավ։ Իսկ այս կողմում Արևի հետ պահմտոցի խաղալու համար մնացին միայն մի քանի փոքրիկ մուգ շերտեր։
Այդ շերտերը շատ ուրախ էին, վազում էին մարդկանց ետևից, վազում էին նույնիսկ կովերի ետևից, իսկ մի քանիսը դարձան թռչունների ստվերներ և նրանց հետ թռչում էին մարգագետիններով։ Բայց ի վերջո, Արևը նրանց բոլորին էլ գտավ, ու մնաց միայն մի մուգ շերտ։
— Քեզ էլ կբռնեմ,— ասաց Արևը։— Որտեղ էլ թաքնվես՝ կբռնեմ։
— Չես կարող,— ասաց մուգ շերտը։— Ես այնպիսի տեղ գիտեմ, ուր ինձ երբեք չես գտնի։ Աչքերդ փակիր ու հաշվիր մինչև տասը, իսկ ես կթաքնվեմ։
Արևն անցավ թուխպի ետևը և հաշվեց մինչև տասը։ Հետո նորից դուրս եկավ։
— Հավանաբար, թաքնվել է մեկնումեկի ետևում ու դարձել նրա ստվերը,— մտածեց Արևը։
Եվ Արևը լուսավորեց բոլոր անկյունները, խորշերը, բայց Մութը կորել էր ու կորել։ Մի օր էլ լուսավորեց, հաջորդ օրը լուսավորեց Մութին գտնելու համար, բայց այնպես էլ չգտավ ու չէր էլ կարող գտնել, որովհետև Մութը հարմար տեղ էր թաքնվել՝ սանդուղքի տակի նկուղում։
— Ի՜նչ հաճելի է այստեղ,— մտածեց Մութը,— այլևս դուրս չեմ գա։
Ու այլևս դուրս չեկավ։
Ահա թե ինչու՝ սանդուղքի տակ գտնվող նկուղում միշտ մութ-֊մութ է։
Տեքստային առաջադրանքներ
- Պահմտոցի խաղալիս Մութը որտե՞ղ էր թաքնվում Լուսնից: Նա թաքնվեց մերթ տների ետևում, մերթ ծխնելույզների ետևում
- Որտե՞ղ էր Լուսինը Մութին առաջարկում թաքնվել:
ա) երեխաների ետևում
բ) Երկրի մյուս կողմում
գ) ճանապարհն անցնող կատվի կամ շան ետևում
դ) մութ տների և ծխնելույզների ետևում
- Ի՞նչն էր քեզ համար ամենից զարմանալին այս պատմության մեջ: Դո՛ւրս գրիր այդ հատվածը: Մի օր էլ լուսավորեց, հաջորդ օրը լուսավորեց Մութին գտնելու համար, բայց այնպես էլ չգտավ ու չէր էլ կարող գտնել, որովհետև Մութը հարմար տեղ էր թաքնվել՝ սանդուղքի տակի նկուղում։
4.Տեքստից դո՛ւրս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն: Հարցական- Բայց երբ երեխաները մտնեն դպրոց, այդ դեպքում ո՞ւր կթաքնվես։
Պատմողական- Մի օր էլ լուսավորեց, հաջորդ օրը լուսավորեց Մութին գտնելու համար, բայց այնպես էլ չգտավ ու չէր էլ կարող գտնել, որովհետև Մութը հարմար տեղ էր թաքնվել՝ սանդուղքի տակի նկուղում։
- Ի վերջո Մութը կարողացավ թաքնվել Արևից՝
Ա) սանդուղքի վրա
Բ) ծխնելույզների ետևում
Գ) սանդուղքի տակի նկուղում
Դ) մարդկանց ետևում
- Մութին թաքնվելու մի տեղ էլ դո՛ւ առաջարկիր:
Ես կառաչարկեի մթին, որ նա թաքնվեր ծառի փչակում։
Բառային աշխատանք
- Նշված բառերից առաջ գրի՛ր ինչպիսի հարցին պատասխանող բառեր:
Մոթ նկուղ
Մեծ լուսին
Հին դպրոց
Խելացի մարդ
- Ըստ օրինակի կատարի՛ր առաջադրանքները՝ օրինակ՝ երգել-երգ:
թաքնվել-Թաքուն
խաղալ-խաղ
բարձրանալ- բարձր
մտածել- միտք
- Գրի՛ր կապույտ գույնով նշված բառերի հոմանիշները: Ստվեր-շողք, նկուղ-պադվալ, անմիջապես-իսկույն,թաքուն-գաղտնի
- Գրի՛ր կանաչ գույնով նշված բառերի հականիշները: Փոքրիկ-մեծ, մութ-լույս, բարձրանալ-իջնել, հաճալի-տհաճ